Ֆիզիկական անձ հաճախորդների համար

Ամերիաբանկ և Carrefour* ընկերության համատեղ արշավ

Ամերիաբանկի և Carrefour* հիպերմարկետների ցանցի համատեղ հետվճարի ծրագիր Ամերիաբանկի քարտապանների համար: 

Ծրագրի շրջանակներում Ամերիաբանկի քարտապանները** կստանան հետվճար (cashback) Carrefour հիպերմարկետներում կատարված գնման 10%-ի չափով: 

 

Ծրագրի մանրամասներն են.

  • Գործում է յուրաքանչյուր երկուշաբթի Երևան Մոլի և չորեքշաբթի Ռոսիա Մոլի Carrefour հիպերմարկետներից գնում կատարելու դեպքում:
  • Հետվճարը հարկվում է եկամտային հարկով` համաձայն այդ պահին Հարկային օրենսգրքով գործող դրույքաչափերի (մինչև 150,000 ՀՀ դրամ հետվճարի պարագայում եկամտային հարկը կհաշվարկվի 23% դրույքաչափով): 
  • Հաշվարկվում է հաճախորդի բոլոր քարտերով կատարված գործարքներից միայն առաջին գնման դիմաց: 
  • Հետվճարը կազմում է կատարված գնման 10%-ը, սակայն ամեն դեպքում չի կարող գերազանցել 4,000 ՀՀ դրամը` ներառյալ հարկերը:
  • Հետվճարային ծրագրի գործողության ժամկետն է 2019թ. ապրիլի 1-ից 2019թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ:
  • Հետվճարի գումարը վճարվում է մինչև տվյալ գործարքի (գնման) իրականացման ամսվան հաջորդող ամսվա վերջին աշխատանքային օրը:

Հետվճարի հաշվարկի օրինակները ստորև. 

 

Օրինակ 1

Երկուշաբթի Դուք կատարել եք Երևան Մոլի Carrefour հիպերմարկետից 50,000 ՀՀ դրամի գնում: Հետվճարի հաշվարկը կլինի.

  1. Գործարքի գումարի 10%-ը կկազմի 50,000*10/100` 5,000 ՀՀ դրամ
  2. Քանի որ 5,000 ՀՀ դրամը գերազանցում է հետվճարի առավելագույն գումարի չափը, ապա հետվճարի գումարը կկազմի 4,000 ՀՀ դրամ
  3. Հաճախորդի հաշվին կփոխանցվի հետվճարի գումարը հարկումից հետո` 4,000*(1-23/100)` 3,080 ՀՀ դրամ

 

Օրինակ 2

Չորեքշաբթի Դուք կատարել եք Ռոսիա Մոլի Carrefour հիպերմարկետից 10,000 ՀՀ դրամ, նույն օրը կատարել եք ևս մեկ գնում` 5,000 ՀՀ դրամ գումարով: 

Հետվճար կհաշվարկվի Ձեր առաջին գործարքի համար`

  1. Գործարքի գումարի 10%-ը կկազմի 10,000*10/100` 1,000 ՀՀ դրամ
  2. Քանի որ 1,000 ՀՀ դրամը չի գերազանցում հետվճարի առավելագույն գումարի չափը, ապա հետվճարի գումարը կկազմի (հարկերը հանած) 1,000*(1-23/100)` 770 ՀՀ դրամ

 

Օրինակ 3

Երկուշաբթի Դուք Ձեր XXXX-XXXX-XXXX-XXXX (այսուհետ` քարտ Ա) քարտից կատարել եք Երևան Մոլի Carrefour հիպերմարկետից 8,000 ՀՀ դրամի գնում, նույն օրը Ձեր այլ՝ XXXX-XXXX-XXXX-XXXX (այսուհետ` քարտ Բ) քարտով՝ 20,000 ՀՀ դրամ գնում: 

Հետվճար կհաշվարկվի Ձեր առաջին գործարքի համար.

  1. Եթե առաջին գործարքը կատարել եք քարտ Ա-ով, ապա հաշվարկը կատարվում է 8,000 ՀՀ դրամ գործարքի համար
  2. Գործարքի գումարի 10%-ը կկազմի 8000*10/100` 800 ՀՀ դրամ
  3. Քանի որ 800 ՀՀ դրամը չի գերազանցում հետվճարի առավելագույն գումարի չափը, ապա հետվճարի գումարը կկազմի (հարկերը հանած) 800*(1-23/100)` 616 ՀՀ դրամ

    

Շնորհակալ ենք մեր ծառայություններից օգտվելու համար: 

 

 


«Ամերիաբանկ» ՓԲԸ 
ք. Երևան, Վազգեն Սարգսյան 2 
Հեռ. (+37410) 56 11 11 
Էլ. փոստ՝ info@ameriabank.am
 
Մաջիդ Ալ Ֆութաիմ Հայփերմարքեթս Էյ-ԷՄ ՍՊԸ
ք. Երևան, 34 Արշակունյաց պողոտա
Հեռ. (+37411) 30 07 00
 

*Մաջիդ Ալ Ֆութաիմ Հայփերմարքեթս Էյ-ԷՄ ՍՊԸ
**բացառությամբ Ամերիաբանկի Նվեր և Բիզնես քարտերի քարտապանների  

Թարմացված է առ 05.04.2019 թ., 16:13

Ծառայություններ ֆիզիկական անձանց համար

  
ԳԼԽԱՄԱՍԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Վազգեն Սարգսյան 2, Երևան 0010, ՀՀ

Հեռ.՝ (+37410) 56 11 11

ԱՄՆ-ում`

+1 888 802 5352 

Մեծ Բրիտանիայում`

+448000903191

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

© 2007-2018. All rights reserved.