HERE AND BEYOND
Հայաստանի բանկերն I կիսամյակում 6.9%–ով ավելացրել են պետբյուջե կատարված վճարումները` մինչև 29,5 մլրդ դրամ
Մամուլի կենտրոն

Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուների ցանկում 2019թ.–ի հունվար–հունիսին ներառվել են երկրում գործող բոլոր առևտրային բանկերը, ովքեր պետբյուջե են վճարել մոտ 29,5 մլրդ դրամ` 2018թ.–ի առաջին կիսամյակում գրանցված 27,6 մլրդ դրամի համեմատ (6.9%–ի աճ)։ Այս մասին են վկայում ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած տվյալները 2019թ.–ի հունվար–հունիսի արդյունքներով։

ՊԵԿ տվյալներով, բանկերի շահութահարկը կազմել է 13,3 մլրդ դրամ, եկամտային հարկը` 14,8 մլրդ դրամ, ԱԱՀ–ն` 2,3 մլրդ դրամ, այլ հարկերն ու տուրքերը` 984,6 մլն դրամ։

Բանկերի շրջանում հարկեր վճարելու գծով առաջատարների հնգյակում են Ամերիաբանկը` 5,1 մլրդ դրամ (11–րդ տեղ), ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ` 3,8 մլրդ դրամ (17–րդ տեղ), Հայբիզնեսբանկը` 2,8 մլրդ դրամ (28–րդ տեղ), Ինեկոբանկը` մոտ 2,5 մլրդ դրամ (34–րդ տեղ) և Արդշինբանկը` 2,1 մլրդ դրամ (41–րդ տեղ)։

Հարյուր խոշորագույն հարկատուների ցանկում են ներառվել Կոնվերս Բանկը` 2,1 մլրդ դրամ, Արմսվիսբանկը` 1,6 մլրդ դրամ, Հայէկոնոմբանկը` 1,6 մլրդ դրամ, Յունիբանկը` 1,4 մլրդ դրամ, Արարատբանկը` 1,3 մլրդ դրամ, HSBC բանկ Հայաստանը` 1,3 մլրդ դրամ։

1000 խոշորագույն հարկատուները 2019թ.–ի առաջին կիսամյակում ընդհանուր առմամբ պետբյուջե են վճարել ավելի քան 511 մլրդ դրամ, ինչը 14,4%–ով կամ 64,4 մլրդ դրամով ավել է 2018թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ ($1 – 476.13 դրամ)։

 

Աղբյուրը` www.armbanks.am

Թարմացված է առ 12.08.2019 թ., 17:29
2018 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: